Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր է չէ, որ Թեհրանում Համաս-ի առաջնորդի սպանվելուց հետո ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մտահոգ է՝ ուզում է կանխել Իրան-Իսրայել հասունացող բախումը, իսկ պաշտոնական Թեհրանն էլ ՄԱԿ-ի ԱԽ-ում հիմնավորում է Իսրայելին հուժկու պատասխան հարված հասցնելու իր իրավունքը։ Պարզ չէ, թե ինչու հնարավոր չեղավ կանխել կամ արգելել Իսրայելի գործողությունը։ Պարզ է, որ Իսրայելը ՄԱԿ-ում իր գործողությունը նախապես հիմնավորելու տարբերակ չի էլ դիտարկել՝ ուղղակի գործել է, առանց դեսուդեն ընկնելու։ Սա իրավունքի հարց չէ այլևս՝ գործը բախման տանելու նպատակի ու ռազմական գործունակության հարց է»։ |