ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +23 °C Վաղը`+21 °C
«Խնդրում եմ շտապ հավաքվել Արաբկիրի քննչականի մոտ»․ Ռուբեն Մելիքյան
23:24, 01.08.2024 | mamul.am
10800 | 0

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում էր, կոչ էր անում քաղաքացիներին հավաքվել Արաբկիրի քննչականի մոտ։ «2 ժամ է՝ սպասում ենք։ Ոստիկան է էնտեղ նստած, ասում ենք՝ մենք իրավունք ունենք բարձրանալու մեր վստահորդի մոտ․ 6 ժամը լրացել է։ Եթե ձերբակալման որոշում կա, պետք է մեզ ներկայացվի։ Կա՛մ էդ մարդուն պետք է ազատ արձակած լինեիք, կա՛մ եթե ազատ չեք արձակել, ձերբակալման որոշումը պետք է ներկայացրած լինեիք»,- ասում էր նա։

Ավելի վաղ Մելիքյանը հայտնել էր, որ ոստիկանական բռնության ենթարկված Արամ Երիցյանին տեղափոխել են Արաբկիրի քննչական։ «Շուրջ 1 ժամ 20 րոպե է՝ փաստաբաններին չի թույլատրվում այցելել իրենց պաշտպանյալին։
Լրացում 22:40. Անազատության 6 ժամը լրացել է, իսկ փաստաբանների մուտքը դեռ արգելում են»,- գրել էր նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր