Փաստաբան Ռուբեն Մելիքյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում էր, կոչ էր անում քաղաքացիներին հավաքվել Արաբկիրի քննչականի մոտ։ «2 ժամ է՝ սպասում ենք։ Ոստիկան է էնտեղ նստած, ասում ենք՝ մենք իրավունք ունենք բարձրանալու մեր վստահորդի մոտ․ 6 ժամը լրացել է։ Եթե ձերբակալման որոշում կա, պետք է մեզ ներկայացվի։ Կա՛մ էդ մարդուն պետք է ազատ արձակած լինեիք, կա՛մ եթե ազատ չեք արձակել, ձերբակալման որոշումը պետք է ներկայացրած լինեիք»,- ասում էր նա։ Ավելի վաղ Մելիքյանը հայտնել էր, որ ոստիկանական բռնության ենթարկված Արամ Երիցյանին տեղափոխել են Արաբկիրի քննչական։ «Շուրջ 1 ժամ 20 րոպե է՝ փաստաբաններին չի թույլատրվում այցելել իրենց պաշտպանյալին։ |