ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Թիրախը պատահական չի ընտրված․ զգուշացնում են»․ Ժաննա Ալեքսանյան
00:00, 02.08.2024 | mamul.am
4190 | 1

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոտ մեկ տասնյակ ոստիկաններ այսօր դաժան ծեծի են ենթարկել արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբորը։ Նշենք որ փաստաբան Ռոման Երիցյանը հասցրել է ճանաչված լինել Հայաստանում, պաշտպանում էր Արցախի ղեկավարության, պարբերաբար ձերբակալվող կամ կալանավորվող տարբեր քաղաքապետերի շահերը։ Հասկանալի է, որ թիրախը պատահական չի ընտրված, զգուշացնում են։ Միլիցիայի հինավուրց մեթոդներն են։ Ծեծը զուգորդվել է արցախցիներին ուղղված հայհոյանքներով, ոչ թե կոնկրետ անձին։ Պարբերաբար ստացվում են տեղեկություններ պարեկների կողմից արցախցիների մեքենաները կանգնեցնելու, վարորդներին նսեմացնելու մասին։ Որ արցախցիների նկատմամբ թիրախավորում կա, դա ակնհայտ է։ Բացահայտ սանձարձակ պահվածք ոստիկանների կողմից, վստահ են, որ չեն պատժվելու։ Իշխանությունների ստեղծած մթնոլորտն է, որը կանգնեցնելու մտադրություն չունեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
13:36, 19.09.2024
1331 | 1
դեպի վեր