Իրանի արտգործնախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ТАСС-ը։ «Սպանելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին՝ Իսրայելն անցել է կարմիր գիծը և վտանգել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում և աշխարհում, ուստի Իրանն անկասկած կօգտվի իր տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը պաշտպանելու իրավունքից»,- նշել է իրանցի պաշտոնյան։ |