ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Վաշինգտոնը շարունակում է ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում։
Լրագրողը հարցին, թե արդյո՞ք Վաշինգտոնը հետևում է Լեռնային Ղարաբաղում ազատությունների և քաղաքացիական հասարակության փլուզմանը, և ԱՄՆ վարչակազմը կարո՞ղ է օգնել Բաքվում կալանավորված հայերի ազատ արձակմանը, Պատելը պատասխանել է․ «Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ավելի լայն իրավիճակին, ապա ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է խորապես ներգրավված լինել: Ձեր նշած գործընթացի հետ կապված նորություններ չունեմ։ Բայց երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և պետք է հարգի նրանց իրավունքները»։