ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հրեական պետության պաշտպանությունն ուժեղացնելու միջոցները, այդ թվում՝ ամերիկյան զորքերի տեղակայումը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Բայդենը պատրաստակամություն է հայտնել օգնել Իսրայելին՝ պաշտպանվելու Իրանի սպառնալիքներից։
|