ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Փաշինյանը կարող է տհաճ անակնկալներ մատուցել իր թիմակիցներին»․ Էդուարդ Շարմազանով
11:42, 02.08.2024 | mamul.am
2687 | 1

«Ժամանակը գալու է, որ Նիկոլը պետք է վերջնականապես ընտրություն կատարի։ Ինքը հիմա ռեվերանսներ է անում։ Իր թիմը՝ ամբողջական, կամ գոնե մեծ մասը նատօաթուրքական ուժերի ազդեցության տակ է, բայց Եվրամիության հանրաքվեի էպոպեան ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է նաև տհաճ անակնկալներ մատուցել իր թիմակիցներին։ Ընդհուպ, ոչ միայն Արամ Սարգսյանին, այլ նաև ԱԺ նախագահին, որովհետև ԱԺ նախագահը դարձել է ՀՀ-ում հակառուսական պայքարի առաջամարտիկը»,-24-ի եթերում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ներիշխանական հնարավոր ճաքերի մասին։ «Նիկոլ Փաշինյանը բոլորին քաղաքական կուտ տվեց, նրանք բոլորը ջուրը չտեսած բոբիկացան, ասեցին՝ այո՛, Եվրամիություն պետք է մտնենք, Եվրամիության դրոշը դրեցին, ԱԺ նախագահով գնացին արտասահման, ասեցին՝ այո՛, մենք հանրաքվե ենք կազմակերպելու։ Մեկ էլ Նիկոլը հելնում ա, զանավեսկան բացում, ասում՝ ախպեր ջան, Եվրոպայում մեզ ոչ մեկ չի սպասում, ոչ մի հանրաքվե։ Հիմա սա սառը ցնցուղ է՞ր։ Մի բան պետք է հասկանալ․ Հայաստանը այսօր ընկել է, որովհետև Նիկոլ Փաշինյանը և արևմտամոլները թռել են արևմտյան հարթակ»,- Հավելեց Շարմազանովը։

«Նիկոլ Փաշինյանը կարող է տհաճ անակնկալներ մատուցել իր թիմակիցներին»․ Էդուարդ Շարմազանով
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր