Ծառայողական քննությունն է նշանակվել փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր ծեծի գործով, «Ազատության»-ը այս մասին փոխանցել են Ներքին գործերի նախարարությունից։ Հիշեցնենք, երեկ Ռոման Երիցյանը հայտարարել էր, որ մոտ 10 պարեկային ծառայողներ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորն ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար ու տարբեր կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։ |