ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Այս տարի ամենամեծ մրցույթն արձանագրվել է Բժշկական համալսարանում»․ Արմեն Մուրադյան
17:30, 02.08.2024 | mamul.am
2279 | 0

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս տարի ամենամեծ մրցույթն արձանագրվել է Բժշկական համալսարանում։

Բժշկական բուհ է ընդունվել 712 առաջին կուրսի ուսանող. ԵՊԲՀ-ում թափուր տեղեր չեն մնացել։
Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, ռազմաբժշկական և դեղագիտական ֆակուլտետններն այս տարի կունենան 712 առաջին կուրսի ուսանող:
Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բժշկական բուհ է ընդունվել 661, իսկ լրացուցիչ փուլի արդյունքներով՝ 51 դիմորդ:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետն այս տարի կունենա 468, Ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ 143, Ռազմաբժշկական ֆակուլտետը` 20, Դեղագիտական ֆակուլտետը՝ 81 առաջին կուրսեցի:
2024-2025 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննության արդյունքներով բժշկական բուհում այս տարի ևս թափուր տեղեր չեն մնացել:
Նշենք, որ 2024-2025 ուսումնական տարում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հայտ է ներկայացրել 1105 դիմորդ, 691-ը՝ ընդհանուր բժշկության, 320-ը՝ ստոմատոլոգիական, 30-ը՝ ռազմաբժշկական, 61-ը՝ դեղագիտական ֆակուլտետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր