ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+29 °C
«Իսկ մեր մեջքին չկա պետություն, որը դժվար պահերին կգա մեր հետևից»․ Հովհաննես Ավետիսյան
13:30, 02.08.2024 | mamul.am
2947 | 0

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ արևմտյան մի քանի պետություն Ռուսաստանի հետ կալանավորների փոխանակում են արել Թուրքիայում: Դրանց թվում ՌԴ-ն ազատ է արձակել նաև լրագրողների (նաև ՌԴ քաղաքացի), որոնք տարվել են այն երկրներ որոնց համար աշխատում էին:
Սրա դիմաց ազատ են արձակվել դատարանով սպանությունների համար դատապարտված անձինք, ներառյալ Գերմանիայից:
Այս տեղեկությունը այս երկրների քաղաքացիների համար հպարտության հերթական առիթը կլինի, քանզի նրանց թիկունքում պետություն կա կանգնած, որ նրանց մասին հոգ է տանելու:
Իսկ մեր երկրի գիտակից քաղաքացիների համար այս տեղեկությունը պետք է լինի հերթական հիշեցումը գլուխ կախելու և ամոթ զգալու, քանզի մեր մեջքին չկա պետություն ով դժվար պահերին կգա մեր հետևից:
Ավելին մեր պետության ղեկավարի հրամանով մարդիկ պատերազմ են տարվում, գերեվարվում և հետո մոռացության մատնվում նրա կողմից: Ամոթ և ստորացում ի պատճառ սեփական պետության ձախողվածության՝ ի հետևանք քաղաքացիների համատարած անտարբերության»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր