Մոսկվայում 61-ամյա տղամարդն ինքնահրկիզվել է ՌԴ Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում, այժմ նրա վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Նա գրասենյակ էր գնացել աշխատանք փնտրելու նպատակով։ Միջադեպից հետո շենքից տարհանվել է 150 մարդ։ Տուժողը նախկինում դատվածություն ունի, գրանցված է հոգբուժարանում, նրա մոտ ախտորոշվել է անձի խանգարում։ |