Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը Նիկոլաս Մադուրոյին ընտրված նախագահ է հռչակել մինչև 2031 թվականը: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Էլվիս Ամորոսոն: Սակայն ԱՄՆ-ն հաղթող է ճանաչել Մադուրոյի մրցակցին՝ ընդդիմության ներկայացուցիչ Էդմունդո Գոնսալեսին։ «Ինֆոտեկա24»-ի հաղորդմամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ ասված է․ «Միացյալ Նահանգների և, ամենակարևորը, Վենեսուելայի ժողովրդի համար պարզ է, որ հուլիսի 28-ին Վենեսուելայի նախագահական ընտրություններում Էդմունդո Գոնսալեսը հավաքել է ամենաշատ ձայները»։ |