ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Թուրքիան երբեք չի հաշտվի Իրանի հեղինակության բարձրացման հետ»․ Արա Պողոսյան
16:42, 02.08.2024 | mamul.am
1458 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիան, ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից հետո, և ընդհանրապես` Գազայի հատվածի ճգնաժամը օգտագործում է բացառապես իր սեփական նպատակների համար, թքած ունենալով արաբ ժողովրդի արցունքների վրա։
Հիմա Թուրքիան կրկին Իսրայելի հետ միասնական մեկ դաշտում է։ Էրդողանը փորձում է ընդամենը թույլ չտալ իսլամական աշխարհի համախմբում Իրանի շուրջ, ինչը Թուրքիայի համար ռեգիոնալ պարտություն կլինի։ Հետևաբար, Թուրքիան իբր հակաիսրայելական ճակատում ագրեսիվ հռետորաբանություն բանեցնելով փորձում է սասանել Իրանի դիրքերը և իսլամական աշխարհը համախմբել հենց իր շուրջ։ Այս օրերին ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահվան մասին թուրքական հեռուստաալիքները կարծես թե շատ ավելի հակաիրանական, քան հակաիսրայելական կեցվածք ունեն, ինչը ունի կոնկրետ պատվիրատու։
Իրանի տարածաշրջանային թիվ մեկ ախոյանը` Թուրքիան, երբեք չի հաշտվի Իրանի դերի և հեղինակության բարձրացման հետ»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր