ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Լուրջ վախեր են առաջացել Փաշինյանի և Ալիևի մոտ»․ Արմենուհի Կյուրեղյան
17:12, 02.08.2024 | mamul.am
3474 | 1

«Օկամպոն՝ միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը, հայտարարել է, որ պետք է անպայման ամեն ինչ անել, որպեսզի օգտագործվի COP29-ի հարթակը և դրան մասնակցող միջազգային կազմակերպություններն ու միջազգային հանրությունը Ադրբեջանին պարտադրեն, որ նա հետ վերադարձնի Բաքվի բանտերում գտնվող մեր գերիներին և ռազմագերիներին՝ այդ թվում Արցախի թվով 8 ռազմաքաղաքական ղեկավարությանը։»,-«Հայելի» ակումբում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ ասելով, որ Օկամպոյի բարձրացրած այս հարցերի քննարկումը վախեր է առաջացարել․ «Լուրջ վախեր են առաջացել թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի մոտ։ Ալիևը վախենում է, որ իր երկրում այդ հարցը բարձրացնելով նա ստիպված է լինելու քննարկել գերիների հետվերադարձի հարցը, ստիպված է լինելու պատասխանել միջազգային հանրությանը իր վարած ոչ ժողովրդավար քաղաքականության համար, ստիպված է լինելու պատասխանելու, թե ինչո՞ւ են մինչև հիմա Արցախի ռազմաքաղական ղեկավարները այնտեղ։ Ավելի մեծ սարսափների մեջ է Փաշինյանը՝ կապված այն հարցի հետ, որ եթե հանկարծ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետ վերադառնա, ապա նրա իշխանության մեջ մնալը շատ լուրջ վտանգների առաջ է կանգնած»։

«Այդ հարցերի քննարկումը լուրջ վախեր է առաջացրել Ալիևի և Փաշինյանի մոտ»․ Արմենուհի Կյուրեղյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր