«Հիմա բակային հանդիպումներ ենք ունենում, շաբաթվա վերջին այցելում ենք մարզեր: Վաղը լինելու ենք Սևանում, Մարտունիում, այնուհետև Շիրակի մարզ ենք մեկնելու: Հիմա էլ ենք ակտիվ կազմակերպչական փուլում, բայց քանի որ ամառվա ընթացքում կազմակերպչական շատ գործ կար անելու, հիմա դրան ենք լծված: Սեպտեմբերին մենք կներկայացնենք այն ամբողջ աշխատանքը, ինչ որ կատարել ենք այս ընթացքում: Այս պահին չենք կարող մանրամասնորեն դրանք ներկայացնել»,- «Իրականում»-ի հետ զրույցում ներկայացրել է «Սրբազան պայքար»-ի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Առավել մանրամասն` տեսանյութում: |