Բուհական միասնական քննությունների լրացուցիչ փուլի արդյունքում անգամ չի հաջողվել լրացնել բոլոր տեղերը, անգամ անվճարի համար կան թափուր մնացած տեղեր։ Մյուս կողմից բուհերում չի լրացվել 259 անվճար և 5912 վճարովի տեղ: Հուլիսի 20-26-ը լրացուցիչ կամ թափուր տեղերի համար կատարվել է մրցույթի հայտագրում, որին դիմել է վերը նշված 1649 դիմորդից 1300-ը: Եվս 22 հոգու, նախորդ փուլում մասնագիտություն և բուհ չհայտագրած և փաստորեն, մրցույթին չմասնակցած, թույլ է տրվել մասնակցել լրացուցիչ մրցույթին: Նրանցից 17-ն ընդունվել է: Ընդհանուր առմամբ, 259 անվճար տեղից զբաղեցվել է 43-ը, վճարովի 5912-ից՝ 1109-ը: Մրցույթի երկու փուլերի արդյունքում կառավարության հատկացրած անվճար 1766 տեղից չլրացված է մնում 216-ը, վճարովի 11343-ից՝ 4810-ը: |