Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հարց հղեց «Սրբազան պայքար» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանին` ո՞վ է ֆինասավորում շարժումը: «Շարժումն առայժմ ահռելի ծախսերի հետ կապ չունի, որ ինչ-որ մեկը մեզ ֆինանսավորի կամ «տեր կանգնի»: Այս ընթացքում բակային հանդիպումներ են տեղի ունենում, մարզային այցեր, դրանք ֆինանսական մեծ ծախսեր էլ չեն պահանջում: Եթե կարողանում ենք ինչ-որ մի տարածք վերցնել` շնորհիվ մեր պատգամավորական մանդատի, անում ենք, օրինակ` Մշակույթի տուն վերցնել և այլն: Առաջիկայում նաև հաշիվ է բացվելու, որով մեր հայրենակիցները, որոնք որ հնարավորություն ունեն աջակցելու շարժմանը, իրենց ներդրումը կունենան»,- պատասխանեց Գառնիկ Դանիելյանը:
|