ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Օլիմպիական խաղերում հայ մարզիկների հետագա մրցելույթների ժամանակացույցը
19:30, 02.08.2024 | mamul.am
4135 | 0

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրել է Օլիմպիական խաղերին մեր մարզիկների հետագա մրցելույթների ժամանակացույցը:
Բռնցքամարտ

Դավիթ Չալոյան - 1/4 եզրափակիչ` օգոստոսի 3-ին, Երևանի ժամանակով 00:08
Մարմնամարզություն

Վահագն Դավթյան (օղակներ) - եզրափակիչ` օգոստոսի 4-ին, Երևանի ժամանակով 17:00
Արթուր Դավթյան (հենացատկ) - եզրափակիչ` օգոստոսի 4-ին, Երևանի ժամանակով 18:24

Աթլետիկա
Երվանդ Մկրտչյան (800մ վազք) - որակավորման փուլ ` օգոստոսի 7-ին, Երևանի ժամանակով 13:55

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Մալխաս Ամոյան (77կգ) - մեկնարկային 1/8 եզրափակիչ` օգոստոսի 6-ին , Երևանի ժամանակով 13:30
Արթուր Ալեքսանյան (97կգ) - մեկնարկային 1/8 եզրափակիչ` օգոստոսի 6-ին, Երևանի ժամանակով 13:30
Սլավիկ Գալստյան (67կգ)- մեկնարկային 1/8 եզրափակիչ`օգոստոսի 7-ին , Երևանի ժամանակով 13:30

Ազատ ոճի ըմբշամարտ

Արսեն Հարությունյան (57կգ) - մեկնարկային 1/8 եզրափակիչ` օգոստոսի 8-ին , Երևանի ժամանակով 13:30

Վազգեն Թևանյան (65կգ) - օգոստոսի 10-ին , Երևանի ժամանակով 13:30

Ծանրամարտ
Անդրանիկ Կարապետյան (89կգ)- օգոստոսի 9-ին, Երևանի ժամանակով 17:00

Գարիկ Կարապետյան (102կգ) - օգոստոսի 10-ին, Երևանի ժամանակով 13:30

Վարազդատ Լալայան (+102կգ) - օգոստոսի 10-ին, Երևանի ժամանակով 22:30
Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացել էր 15 մասնակցով:

Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել եզրափակիչ: Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը որակավորման փուլի արգելքը չեն հաղթահարել և ավարտել են իրենց ելույթներն Օլիմպիական խաղերում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր