«Հատկապես Ջերմուկի դեպքերի ժամանակ մենք տեսել ենք մեր կանանց խոշտանգումը ու դա շատ թեթև ենք տարել` որպես հասարակություն: Չեմ ասում` որպես զգացողություն, այլ` որպես հասարակության վերաբերմունք: Արձանագրել ենք, անցել ենք առաջ: Սա այն խորհրդանշական պատկերն է, թե ինչպիսի անարգանքի միջավայրում ենք ապրում և սրա ստեղծողը նեռն է ու նրա գործակալներն ու պաշտոնյաները: Հետևաբար, հենց առաջին հերթին նրանցից է պետք մեր կյանքն ազատագրել»,- «Սրբազան պայքար»-ի շրջանակներում կազամակերպված կանանց առաջին ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց Բագրատ Սրբազանը: |