ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Փաշինյանը վաղը Բերքաբեր կգնա` փող՝ հողի դիմաց առաջարկով
20:42, 02.08.2024 | mamul.am
2070 | 0

«Հրապարակ»-ի տեղեկություններով` մարզային այցով Տավուշում գտնվող Նիկոլ Փաշինյանը վաղը այցելելու է Բերքաբեր։ Բերքաբերում Փաշինյանի այցին ընդառաջ ստորագրահավաք են կազմակերպել։ Պահանջում են Բերքաբերի՝ թշնամու տիրապետության տակ գտնվող շուրջ 900 հա հողերի վերադարձն ապահովել։ Ըստ տեղեկությունների` Փաշինյանը պատրաստվում է փոխհատուցման առաջարկ անել բերքաբերցիներին և գումարի դիմաց ստիպել հրաժարվել հողային պահանջից։

«Ասում են, որ Փաշինյանի այցի նպատակն է` գյուղացիներին համոզել` հրաժարվել հողերից, որ այդ 900 հեկտարը մնա Ադրբեջանին։ 900 հեկտարը լճի այն կողմում է, մինչև այդ ասում էին, թե Կիրանցի հողերը որ տանք, Բերքաբերինը հետ կստանանք։ Այդ տարածքում գտնվում է գերիշխող դիրք ունեցող Փայտասարը՝ Օդնդաղը»,- պատմել է աղբյուրը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր