Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իրանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը։ Դրա պատճառը Իսրայելի և Իրանի միջև ռազմական էսկալացիայի մեծ ռիսկն է։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասում է, որ ամբողջ երկիրը գտնվում է «կարմիր» գոտում։ «Ելնելով դրանից՝ մենք Ֆրանսիայի քաղաքացիներին պաշտոնապես խորհուրդ ենք տալիս զերծ մնալ որևէ պատճառով Իրան մեկնելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ զերծ մնալ ցանկացած ձևի ցույցերին մասնակցելուց»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Տարածաշրջանում իրավիճակը հատկապես սրվել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո։ |