ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Ֆրանսիան Իրանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել այդ երկիրը
21:12, 02.08.2024 | mamul.am
4459 | 0

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իրանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը։ Դրա պատճառը Իսրայելի և Իրանի միջև ռազմական էսկալացիայի մեծ ռիսկն է։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասում է, որ ամբողջ երկիրը գտնվում է «կարմիր» գոտում։

«Ելնելով դրանից՝ մենք Ֆրանսիայի քաղաքացիներին պաշտոնապես խորհուրդ ենք տալիս զերծ մնալ որևէ պատճառով Իրան մեկնելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ զերծ մնալ ցանկացած ձևի ցույցերին մասնակցելուց»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Տարածաշրջանում իրավիճակը հատկապես սրվել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր