Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին սահմանի ապօրինի հատման գործով` չնայած այլ գործերով նրա ներկայիս ազատազրկմանը, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։ Դատավոր Միխայիլ Ջինջիլիան նշել է, որ պատիժը կայացնելիս հաշվի են առնվել վկաների վրա ճնշում գործադրելու և ապացույցների ոչնչացման ռիսկերը։ |