Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՎԱՆԱՁՈՐ-ԳՅՈՒՄՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Աղբը թափված է հենց մաքրապահպան հորդորով վահանակի տակ:
Հայրենակիցներիցս շատերը նեղվում են, երբ օտարները մաքրում են մեր բնությունն ու տեսանյութով ցուցադրում վիճակը: Բայց ինչո՞ւ են նեղվում, անգամ եթե այդ բանը ռուսներն են անում: Միայն շնորհակալ պիտի լինենք ու կարմիր կտրած` գետինը մտնենք ամոթից: Եթե մինչև հիմա չենք հասկացել, որ բնությունն ապականել չի կարելի, եթե չենք հասկանում, որ հուշահամալիրի զոհերի հիշատակը խորհրդանշող հուշահամալիրը չէ՛ թե աղտոտել, այլ սրբորեն պահպանել է պետք, որովհետև այս վայրագությամբ` ցեղասպանվածների հիշատակը պղծելով` երկրորդում ենք ցեղասպանությունը մեր իսկ ձեռքով, ուրեմն տարրական դաստիարակության մեծ պակաս ունենք համազգային մակարդակով, ուրեմն, արժանի ենք այն անօրինակ արհավիրքին, որին հիմա ենք ենթարկվում ազգովին»: