Լիբանանում հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են հնարավոր ծանր զարգացումների դեպքում հայերի ապահովական աշխատանքներին։ Այդ մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոն։ Նշվում է, որ Լիբանանում հայ համայնքում գործող պատգամավորական գրասենյակի նախաձեռնությամբ, այդ երկրի ՀՅԴ «Շաղզոյան» կոտրոնում տեղի է ունեցել հայ համայնքի բարեգործական և բժշկական կառույցների ու կենտրոնների պատասխանատուների հավաք։ Հանդիպմանը քննարկվել է Լիբանանում տիրող իրավիճակը և հավանական ծանր զարգացումների դեպքում հայաշատ շրջաններում նախապատրաստական աշխատանքներ կատարելու հարցը:
|