«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած այն բանին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը պաշտոնապես արձակուրդում է, բայց, արի ու տես, որ աշխատանքի ցանկությունը «խեղդում» է Փաշինյանին: Նա պտտվում է մարզերով: Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների ընտրարշավը՝ կառավարության ծրագրերը ներկայացնելով որպես ՔՊ-ի ծրագրեր, ՔՊ-ի լավությունը ՀՀ քաղաքացիներին՝ դրանով հանրությանը ցույց տալով, որ իր իշխանությունն անդադար, օրնիբուն աշխատում է: Այսինքն՝ Փաշինյանն ամեն կերպ փորձում է քաղաքացիների աչքին բարձրանալ՝ ցուցադրելով նաև այն հանգամանքը, թե ինքը պաշտոնապես արձակուրդում է, սակայն «հանուն հայրենիքի ծաղկման» մարզային այցեր է սկսել: Մանրամասները՝ թերթի համարում։ |