«Ժողովուրդ» օրաթերթը դեռ մայիսի 31-ին հայտնել էր, որ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այս աշնանը դիվանագիտական աշխատանքի է անցնելու. սեպտեմբերին նա կնշանակվի ՌԴ-ում Հայաստանի դեսպան: ՔՊ կուսակցության հաջորդ համարը Արմենուհի Ղազարյանն է: Արդեն տեւական ժամանակ է՝ փորձում ենք անձամբ նրանից ճշտել՝ վերցնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ, սակայն մեր նամակներն առանց արձագանքի է թողնում»: Մանրամասները՝ թերթի համարում։ |