ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+22 °C
«Իսրայելը գնաց ամենավտանգավոր ճանապարհով»․ Տիգրան Աբրահամյան
10:00, 03.08.2024 | mamul.am
7878 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելին լուռ կամ ուղիղ աջակցությամբ խրախուսել են Իրանի ինքնիշխան տարածքում հարվածներ հասցնելը, հիմա էլ թե` աջակցում ենք Իսրայելի պաշտպանության ապահովմանը:
Երբ Իսրայելը այս կամ այն երկրում գործողություն է իրականացնում` չեն ասում, թե այս կամ այն քայլն ինչ ծանր հետևանքների կարող է բերել, առավել ևս` դա կանխող որևէ ջանք չեն գործադրում, իսկ վերջում հերոսաբար պայքարում են կոնֆլիկտը չընդլայնելու դեմ:
Այն, ինչ Իսրայելն արեց Իրանի սրտում` ՀԱՄԱՍ-ի ղեկավարին շարքից հանելու ուղղությամբ, կարող էր անել այլ տեղում, այլ առիթով, այլ երկրում, սակայն իրավիճակը պայթյունավտանգ դարձնելու համար գնաց ամենավտանգավոր ճանապարհով:
Իսրայելի դաշնակիցները ևս պատասխանատվություն են կրում իրադրության ծայրահեղ սցենարով զարգանալու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր