ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +23 °C Վաղը`+21 °C
«Տեղի ունեցածը միջազգային քաղաքական-տնտեսական վերնախավերի մի մասի լայն կոնսենսուսի արդյունք է». Արման Մելիքյան
19:18, 03.08.2024 | mamul.am
1527 | 0

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, ինչ վերջին տարիներին տեղի ունեցավ Հայաստանի հետ, ներառյալ Արցախի կորուստն ու հայաթափումը, հավանաբար, միջազգային քաղաքական-տնտեսական վերնախավերի մի մասի լայն կոնսենսուսի արդյունք է։ Հարավային Կովկասում առկա ստատուս քվոն խախտելու պայմանավորվածությունն ազդեցիկ միջազգային խաղացողների միջնաժամկետ շահերի փոխադարձ ապահովման համատեքստում է տեղի ունեցել։ Կարելի է միանգամայն հիմնավոր եզրակացության հանգել, որ Արցախի հանձնումն ու ՀՀ տարածքի մի մասի օկուպացիան տեղի է ունեցել Ուկրաինայում պատերազմ սկսելու իրավունքի և Մոսկվայի՝ Թուրքիայի շնորհիվ կատարյալ մեկուսացումից խուսափելու առարկայական երաշխիքների դիմաց։ Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է նաև նկատի ունենալ այն, որ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իսրայել շրջանակի տեղային շահերի առաջմղումը շատ ավելի ընդգրկուն վերպետական, աշխարհաքաղաքական գործընթացի ուղղորդումն ու կառավարումը ապահովող ծրագրի բաղադրատարր է և ունի կոնկրետ հովանավորներ ու շահառուներ՝ նշված շրջանակից դուրս»։

Աղբյուրը` Արման Մելիքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր