Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Արդեն զզվում եմ էս փոշի, կեղտից ու քանդուքարափ փողոցներից։
Ծառերը մասսայական կտրում են, ասում են՝ նորն ենք դնում։ Այդ նորն էլ չի կպնում, չորանում է։ Քաղաքի բակերը քանդում են, թե բարեկարգում ենք, խողովակ ենք փոխում։ Լավ են անում, բայց անելուց բակերի մուտքը օրերով ինչի՞ են փակում, կամ բորդյուր փոխելիս ինչի՞ են շուրջ բոլոր կանաչն առանց ջրելու թողնում, չորացնում, կամ ինչի՞ գործ անելիս ջուր չեն ցողում, որ փոշին մարդկանց աչք, բերան չմտնի, խեղդվեն։
Փնթի գործ ու ձևական, թե տեսեք, տեսեք աշխատում ենք»։