ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+22 °C
«Ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսները ծաղրում են Իրանին»․ Արամայիս Աղաբեկյան
14:42, 03.08.2024 | mamul.am
4862 | 0

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսները շարունակում են ծաղրել Իրանին։
Ըստ Ալիևյան աղբյուրների՝ Թեհրանը իրական սպառնալիքներին և հարվածներին միայն տեսանյութերով է պատասխանում։
Նույն իրավիճակը 2021-2022 թվականներին էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա, այն ժամանակ էլ Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության անխախտելիության մասին հայտարարություներն էին Բաքվի համար ծիծաղելի թվում։
Ադրբեջանական աղբյուրները ծաղրում էին Իրանի արձակած հրթիռները այն համարելով զուտ «ցուցադրական»։
Անգամ ԱՄՆ-ի հետ հարաբերություններ կարգավորելու Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն էր Ալիևի ձեռնածու տեղեկատվական ալիքների համար թուլության նշան և ծաղրի արժանի։
Իրանը, ինչպես և մենք ստանում է արժանի պատասխան չտալու պտուղները։
Մոլի խաղամոլը ոչ մի ուղղությամբ չի կանգնելու, ամեն մի նոր կուլ տված քաղցրաբլիթ բացելու է նրա ախորժակը հաջորդ երկուսի համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր