Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Մարտունիում է: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ Տավուշ այցին, նշել է․ «Նեռը գնացել է Բերքաբեր։ Է՜ն գլխից բերքաբերցիներին խաբել է, հիմա գնացել է Բերքաբեր՝ ի՞նչ անի, նորից սուտ խոսելու, չէ՞, փող առաջարկելու, կաշառելու․․․ նույն ձեռագիրը։ Ու այսպես ամեն ժամանակ է անելու։ Մեր պայքարի նպատակը՝ այդ շղթան, կորուստների շարքը կանգնեցնելն է»։ |