«Կիրանցի մեր ժողովրդին, ոսկեպարցիներին հսկայական գումարներ են առաջարկում, մի հատ փոքրիկ տնակի համար 50 հազար դոլար, որը սկի 1000 դոլար չարժե։ Ոչ մի անգամ չեն պատասխանել՝ էդ գումարները որտեղի՞ց, ո՞ր կետով, օրենքո՞վ է, անօրինակա՞ն է։ Փաստերի ստուգման հարթա՛կ, գնացեք, հարցրեք՝ որտեղի՞ց էդ գումարները»,- Մարտունիում, լրագրողների հետ զրույցում, ասել է Բագրատ Սրբազանը։ «Եթե բյուջեից է, քեզ ո՞վ է թույլ տվել էդքան փող տաս․ ժողովրդի գրպանից է հավաքված բյուջեն, իրենք համաձայն եղե՞լ են, որ տնակին 50 հազար դոլար փող տաս»,- շարունակել է շարժման առաջնորդը։ |