«Այսօր մուրում են ամեն ինչ ու ամեն տեղից՝ զուտ նրա համար, որ ոչ թե պետությունը պահվի, կանգուն լինի, ո՛չ, որ իրենց պաշտոնը մնա ու իրենց փողը։ Մենք չենք մուրալու՝ ո՛չ այս պայքարին աջակցության, ո՛չ էլ ոչ մի բանի համար, բայց մենք պատրաստ ենք որևէ ձևով հարաբերություն ունենալու, հայտնելու մեր դիրքորոշումները»,- Մարտունիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Նրանք, ովքեր կարծում են՝ իրենց գնալով այս կամ այն կենտրոն, տասներորդական չինովնիկների հետ խոսելով, ասելով՝ մենք ենք վարչապետի թեկնածու, մենք ենք էս պայքարի նկարվողները․․․ հստակ ասում եմ՝ ուզում եք ընդդիմություն եղեք, ուզում եք չընդդիմություն եղեք, դուք ոչ մարդ եք, ոչ տղամարդ եք, ոչ էլ քաղաքական գործիչ եք, ոչ մի բան եք դուք, որ կարող եք գնալ 5-րդական, ինչ-որ սենյակում նստած չինովնիկի ասեք՝ մենք եկել ենք, որտովհետև ՀՀ-ն ենք ներկայացնում»,- շարունակել է շարժման առաջնորդը՝ հավելելով, որ երբ ժամանակը գա, այդ մասին կխոսի։ |