Մարտունիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանն իրենց հասած հետևյալ տեղեկությունն է հայտնել․ «Մեկ ամսվա ընթացքում Նեռն՝ իր գործակալներով, 50 միլիոն դոլարին մոտ գումար են ծախսել տեղեկատվական արշավի մեջ մտնելու, սևացնելու մեզ։ Ընդամենը 20 տոկոս էլ չեն կարողացել վնաս տալ․․․ Մենք դիմացն ի՞նչ ենք ծախսել մինչև այսօր, որ ասեմ՝ կխնդաք, սկի կես մլն էլ չի հասել մեր ծախսածը։ Դուք եք ծախսել՝ սկսած հացից ջրից, մինչև բեմ։ Պայքարի գեղեցկությունը, ճշմարտությունն այն է, որ նյութական միջոցները որևէ դերակատարություն չեն խաղացել, բայց անհրաժեշտ են։ Կազմակերպությունները, կուսակցությունները, անհատները իրենք են արել, մենք որևէ մեկին որևէ պահի ինչ-որ բանի համար գումար չենք տվել։ Մարդիկ հեռու տեղից եկել են, մնալու հարցի, սննդի համար իրենք են կարգավորել․․․․ Մենք հազարավոր դոլարներ չենք տվել, ֆեյք պրոֆիլ դարձրել մարդկանց։ Սրանք հազարավոր մարդկանց են փչացրել»։ |