«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ելույթը՝ «Սինջար» եզդիների ազգային միավորման կազմակերպած եզդիների ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս-քննարկմանը․ «Այսօր եզդիների ցեղասպանության 10-ամյա տարելիցն է, ինչի համար ցավակցում եմ մեր եղբայր ժողովրդին:
Այն, ինչ 10 տարի առաջ տեղի ունեցավ Շանգալում եզդիների հետ և այն ինչ 2023-ի սեպտեմբերին տեղի ունեցավ Արցախում հայերի հետ, բոլորիս պետք է մտորելու տեղիք տա:
Արցախում տեղի ունեցածը ոչ միայն ողբերգություն է, այլ նաև ամոթ: Ամոթի խարանը բոլորիս ճակատից կմաքրվի, երբ փոխենք Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը»։