Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրառում է կատարել՝ կցելով լուսանկարներ․ «Արամ Երիցյանի նկատմամբ արցունքաբեր գազ կիրառած, այնուհետև ծեծի ենթարկած պարեկային ծառայողներ Արման Սիրեյանը և Կարեն Քարամյանը։
Նկարներից առաջինում վաստակավոր դերասան կամ ինչպես ինքն է իրեն անվանում՝ պարեկային ծառայության ավագ լեյտենանտ Արման Սիրեյանն է, որը լսելով ծառայողական քննություն հարուցված լինելու մասին ՆԳՆ հայտարարությունը՝ զուգարան գնալու պատրվակով առանձնացել է ոստիկանության աշխատասենյակից, հեռախոսազրույց ունեցել ինչ-որ անձի հետ, այնուհետև գործի դրել իր բացարձակ դերասանական կարողությունները և անհապաղ պահանջել իրեն հոսպիտալացնել՝ պատճառաբանելով, որ ցավեր ունի կրծքավանդակի շրջանում։
Անհոգ եղեք. հոսպիտալացվելուց մոտ կես ժամ հետո պարեկային ծառայողը վերադարձել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը, իսկ կրծքավանդակի ցավերի պատճառը բժիշկներին այդպես էլ չհաջողվեց պարզել»։