Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանը Փաշինյանի հետ հանդիպմանն արձանագրեց, որ իրենց մոտ այդպես էլ ներդրումների նպատակով ոչ ոք չեկավ: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Դե, որովհետև մեր մի շարք գործընկերների աջակցությամբ Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը սարքեցիք Հիրոսիմա և Նագասակի, էլ ոչ մեկը մոտ գալ չէր ուզում։ Անունը լսում էին, ձեռքերը դող էր ընկնում»։ |