«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Այսօր մենք հիշատակում ու ոգեկոչում ենք մեր եզդի եղբայրական ժողովրդին պատուհասած ողբերգության՝ Շանգալում եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցը: Թուրքական աջակցությունը վայելող ծայրահեղականների զոհը դարձան Շանգալի շրջանի հազարավոր անմեղ մարդիկ՝ կին, երեխա, շինական: Հազարավորներն առևանգվեցին: Տասնյակ հազարավորները դարձան գաղթական: |