ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+32 °C
ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին` զերծ մնալ Լիբանան այցելելուց
22:48, 03.08.2024 | mamul.am
1370 | 0

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին` ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն:

Նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական հաղորդումներին և նախազգուշացումներին։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների բախվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր