ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայերին իրենց մի մասին ատելու հեշտությունն ավելի գաղթակղեց, քան ընդհանուր գործը սիրելու բարդությունը». Տարոն Սիմոնյան
01:00, 04.08.2024 | mamul.am
1806 | 0

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Տարիներ անց մեր ժամանակների մասին պատմողները կասեն, որ հայերին իրենց մի մասին ատելու հեշտությունն ավելի շատ գաղթակղեց, քան ընդհանուր գործը սիրելու բարդությունը։
Դրա համար պատմական այդ ճամփաբաժանին նրանք տանուլ տվեցին այն, ինչն իրավունք չունեին ոչ մի պարագայում՝ որպես նպատակ ունեցող ազգ, և առերեսվեցին այն ծանր փաստի հետ, որ, երբ կորցնում ես թեկուզ ահավոր ծանր հորիզոնին ձգտելու առեղծվածային կամքը, դառնում ես մի սովորական մարդ, մի սովորական ժողովուրդ, որ վախենում է գրեթե ամեն ինչից, ինչ երբևէ մարդու մեջ ձևավորում է առաքինություն, ասել է թե՝ հոգու Վեհություն, մտքի Ազնվություն, վարքագծի Նվիրում, ոգու Քաջություն ...
Սակայն աներկբա մոտեցող պոռթկումը մեզանում արմատավորելու է այն, որ կենցաղից մինչև պետականություն, բիզնեսից մինչև մակրոտնտեսություն, մշակույթից մինչև քաղաքակրթություն ձգվող ճանապարհին մարդուն հաջողություն, հաղթանակ ու երջանկություն բերում է միայն այն, ինչ նրան բարձրացնում է իր վախերից ու ծուլությունից, տանում է նրան դեպի սեր ու նույնացում այն ամենի հետ, ինչն ավելին է, քան ինքը՝ որպես մասնիկ, այն նպատակի հետ, որն իմաստ ու էություն է ներշնչում իր գոյությանը՝ որպես հայ, որպես հայկական պետականության քաղաքացի և որպես հայկական քաղաքակրթական ծիրում գտնվող մարդ ...
Հ.Գ.
#սկզբիցպետքէսկսենք ՝ ամենասկզբից՝ մարդ֊անհատի ձևավորումից»:

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր