Օգոստոսի 3-ին Սպիտակ համայնքում մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցած երկու տաբեր ավտովթարների հետևանքով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 7 տուժած։ Նշված ժամանակահատվածում բժշկական կենտրոնի շտապ բուժօգնությունում ստացվել են ևս մի քանի վթարների մասին ահազանգեր: «7 տուժածներին արդեն բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, միևնույն ժամանակ հենց տեղում կազմակերպվել եւ իրականացվել են համապատասխան բոլոր հետազոտությունները։ 7 վիրավորներից երկուսը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից: Մյուս վիրավորների վիճակը գնահատվել է միջին, ծանր և ծայրահեղ ծանր: Տուժածներից մեկը դրենավորվել է: Վիճակը գնահատվում է շարունակում է մնալ միջին ծանրության։ Մյուս վիրավորը բժշկական կենտրոն է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում: Տուժածի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, ներքին արյունահոսություն, գանգուղեղային վնասվածք: Չնայած բժիշկների կողմից կատարված բոլոր անհրաժեշտ գործողություններին, այդ թվում` վիրահատական, տուժածը ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է»,- ասված է հաղորդագրության մեջ»: |