ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +34 °C Վաղը`+33 °C
Վթարների հետևանքով Սպիտակի բուժկենտրոն է տեղափոխվել 7 վիրավոր. մեկը մահացել է
00:36, 04.08.2024 | mamul.am
7290 | 0

Օգոստոսի 3-ին Սպիտակ համայնքում մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցած երկու տաբեր ավտովթարների հետևանքով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 7 տուժած։

Նշված ժամանակահատվածում բժշկական կենտրոնի շտապ բուժօգնությունում ստացվել են ևս մի քանի վթարների մասին ահազանգեր:
Ելնելով իրավիճակից` տնօրեն Վարդուհի Սիսակյանի հանձնարարությամբ աշխատանքի են անցել նաև տնային հերթապահություն իրականացնող շտապօգնության 3 բրիգադաները:
Այս մասին հայտնել է ԲԿ-ի մամուլի ծառայությունը:

«7 տուժածներին արդեն բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, միևնույն ժամանակ հենց տեղում կազմակերպվել եւ իրականացվել են համապատասխան բոլոր հետազոտությունները։

7 վիրավորներից երկուսը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից:

Մյուս վիրավորների վիճակը գնահատվել է միջին, ծանր և ծայրահեղ ծանր: Տուժածներից մեկը դրենավորվել է: Վիճակը գնահատվում է շարունակում է մնալ միջին ծանրության։

Մյուս վիրավորը բժշկական կենտրոն է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում: Տուժածի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, ներքին արյունահոսություն, գանգուղեղային վնասվածք:

Չնայած բժիշկների կողմից կատարված բոլոր անհրաժեշտ գործողություններին, այդ թվում` վիրահատական, տուժածը ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է»,- ասված է հաղորդագրության մեջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր