ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +24 °C Վաղը`+25 °C
«Իրանցիները կփորձեն գործը չհասցնել մասշտաբային պատերազմի»․ Արման Աբովյան
12:12, 04.08.2024 | mamul.am
2574 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը․ «Իսրայելի ուղղությամբ Իրանի առավել քան հավանական հարձակման հետ կապված իրավիճակն ավելի ու ավելի է հիշեցնում հոլիվուդյան ապոկալիպտիկ ֆիլմերի սցենարները։
Բայց կարծում եմ, որ ամեն դեպքում իրավիճակը մի փոքր այլ է:
Իհարկե, իրանցիները կհարվածեն, սակայն գլոբալ, մասշտաբային պատերազմի իրանցիները կփորձեն գործը չհասցնել, քանի որ ձգձգվող պատերազմը լուրջ խնդիրներ է առաջացնելու իրանական կայունության համար և, իհարկե, Իսրայելի միջուկային զենքի առկայությունը նույն լրջագույն զսպող գործոնն է։
Այլ բան է, որ թե Իսրայելն ու թե Իրանն այս համատեքստում կօգտագործեն իրենց պրոքսի ուժերը։
Իրանի համար դա, իհարկե, Հեզբոլլահն է, ՀԱՄԱՍ-ը, շիա կազմավորումները Իրաքում և Սիրիայում և, իհարկե, պաղեստինցիները:
Իսկ ահա Իսրայելն այս առումով սահմանափակ հնարավորություններ ունի։
Մեծ վերապահումով սրանք թալիբների որոշ ուժեր են, սա քրդերի մի մասն է (իրանական և սիրիական) Եվ, իհարկե, Իսրայելի համար «ոսկե քարտ է» հանդիսանում թյուրքական պրոտեկտորատը՝ «ադրբեջան» անվանումով։
Հենց ադրբեջանն է տարածաշրջանում Իսրայելի ամենալուրջ աշխարհաքաղաքական պարտատերերից մեկը, և ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ որոշակի հանգամանքներում Իսրայելն ամբողջ ուժով գործի կդնի անդրկովկասյան թաթարներին (այսպես կոչված ադրբեջանցիներին) Իրանին հարվածելու համար ։
Ահա այս ամենին մենք պետք է ուշադրություն դարձնենք, այլ ոչ թե թերթերի վերնագրերից խորիմաստ եզրակացություններ անենք»։

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր