Լրագրող Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դոնալդ Թրամփ-Քամալա Հարիս հեռուստատեսային բանավեճը փաստորեն արդեն սկսվել է... Բանավեճը հենց հեռուստատեսության շուրջ է... Թրամփը Հարիսին առաջարկել է զրուցել սեպտեմբերի 4-ին Fox News-ով, իսկ Հարիսը ասել է՝ չէ, հեռուստաբանավեճը պետք է կայանա սեպտեմբերի 10-ին ABC-ով...
Վախենամ վերջը Թրամփը սեպտեմբերի 4-ին գա Fox News ու մենակ խոսի, Հարիսն էլ սեպտեմբերի 10-ին գնա ABC և առանձին ելույթ ունենա... Համաձայնեք՝ դասական հայկական բանավեճ, երբ մեկը գնում է իրեն հարմար հեռուստաալիք ու ինչ ասես ասում ներկա չգտնվող ընդդիմախոսի հասցեին, էն էլ հետո առանձին գնում է իր նախընտրած հեռուստաընկերությունը ու հիմնովին ջախջախում առաջինին... Երկուսն էլ գոհ են...»։