ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ Իրանի իշխանությունները չեն սրի իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ կապված ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետ։ Այս մասին փոխանցում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը զգուշացրել էր, որ Իրանը ոչ մի հանդուրժողականություն չի ցուցաբերի Իսրայելի նկատմամբ։ |