Ռուսական զորքը մտել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաք և կրակային հսկողություն հաստատել Նելիպովկա քաղաքատիպ ավանի վրա, հայտնել է «Այդար» 24-րդ գրոհային գումարտակի հրամանատար, կրտսեր սերժանտ Ստանիսլավ Բունյատովը։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվականները: Դոնեցկի Նյու Յորք կոչվող բնակավայրում ուկրաինական զորքերի համար իրավիճակը նույնպես «շատ ողբերգական է», ավելացրել է զինվորականը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի հաստատել Տորեցկ ռուսական զորքերի մուտքի մասին տվյալները։ |