Ուկրաինան արդեն ստացել է 10 հատ F-16 կործանիչ արևմտյան երկրներից, իսկ մինչև տարեվերջ դրանց թիվը կաճի մինչև 20-ը։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը։ Աղբյուրի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, Ուկրաինայի իշխանությունները կկարողանան հույս ունենալ, որ կստանան 79 հատ F-16 կործանիչ։ Արևմուտքը կշարունակի ինքնաթիռները փուլ առ փուլ ուղարկել 2025 թ-ի ընթացքում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Կիևին նոր սպառազինությունների, այդ թվում՝ F-16-երի մատակարարումը չի փոխի իրավիճակը ճակատում, այլ կհանգեցնի հակամարտության երկարացման։ Նա նաև նշել է, որ այդ կործանիչները, եթե հայտնվեն Ուկրաինայի զինված ուժերում, կվառվեն այնպես, ինչպես Արևմուտքի կողմից գովազդվող այլ զինտեխնիկա։ |