ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը առաջ է անցել պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփից՝ 2024 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում քվեարկող քաղաքացիների աջակցության առումով, հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով YouGov կազմակերպության հետ համատեղ անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Ուսումնասիրությունն իրականացվել է հուլիսի 30-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում: Ընդամենը մասնակցել է գրանցված 3102 ընտրող: Հարցվածների 50%-ն ասել է, որ պատրաստ է քվեարկել Հարիսի օգտին։ Ընդ որում, հարցվածների 49%-ը կպաշտպաներ Թրամփին, եթե քվեարկությունը տեղի ունենար հետազոտության նույն օրը։ Լրագրողների կարծիքով՝ ԱՄՆ-ի փոխնախագահը կգերազանցեր պետության նախկին ղեկավարին, եթե նույնիսկ լիներ երկրի բարձրագույն քաղաքական պաշտոնի երրորդ հավակնորդը։ Խոսքն անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերի մասին է։ Վերլուծաբանները պարզել են, որ այս դեպքում Հարիսին կաջակցի քաղաքացիների 49%-ը։ Թրամփն ու Քենեդի կրտսերն իրենց հերթին կհավաքեին ձայների համապատասխանաբար 47%-ը և 2%-ը։ |